Տեղի ունեցածը վարչախմբի պարագլխի կողմից կանխամտածված սադրանք էր․ «ՀայաՔվե»
31 Մարտի 2026, 13:37
Վարչախմբի կամակատարը դարձած իրավապահ համակարգը մտացածին հոդվածներով մեղադրանքներ է առաջադրել 18-ամյա երկու դպրոցական եղբայրների Դավիթ և Միքայել Մինասյաններին, ինչպես նաև արցախյան ազատամարտի մասնակից Գևորգ Գևորգյանին: Ակնհայտ է, որ Ծաղկազարդի օրը Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցածը վարչախմբի պարագլխի կողմից կանխամտածված սադրանք էրուղղված հավատացյալների կրոնական զգացմունքների ոտնահարմանը: Ակնհայտ է նաև, որ սադրանքի ձախողումից հետո վարչախմբի պարագլուխը, հերթական անգամ շրջանցելով օրենքը, հրահանգել է պատժել իր իսկ հրահրած միջադեպի մասնակիցներին:
«ՀայաՔվեն» հաստատակամ է պաշտպանելու իրավական կամայականության թիրախում հայտնված մեր բոլոր հայրենակիցների իրավունքները, ամբողջապես զորակցում է Գևորգ Գևորգյանին ու Մինասյան եղբայրներին, և հետևողական է լինելու` այս աղաղակող իրավազանցության մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում: