The Guardian․ «Արդյո՞ք կավարտվի Էրդողանի քաղաքական կարիերան»
20 Մայիսի 2023, 00:30
Արտասահմանյան լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում շարունակում են մնալ Թուրքիայի նախագահական ընտրությունները։
Բրիտանական «The Guardian» պարբերականը այս շաբաթ գրել էր․
«Արդյո՞ք կգա նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքական երկար կարիերայի ավարտը»։
Իսկ որոշ ժամանակ անց վերանայել էր իր դիտարկումը՝ գրելով.
«Պարզ դարձավ, որ Թուրքիայի նախագահի քաղաքական կարիերայի ավարտի վերաբերյալ կանխատեսումները մեծամասնության մոտ սխալ են ընկալվել։ Ընտրության առաջին փուլում Էրդողանի (49.40%) և իր մրցակից Քըլըչդարօղլուի (44.96%) տարբերությունը այդքան էլ մեծ չէր։
Այնուամենայնիվ Քըլըչդարօղլուի ուշագրավ վերադարձից ցուցանիշները հուշում են, որ Էրդողանը հետագայում կերկարաձգի իր 20-ամյա իշխանությունը Թուրքիայում»։