The Hollywood Reporter-ի անդրադարձը Իննա Սահակյանի «Վերապրել Շեքսպիրին» ֆիլմին
19 Նոյեմբերի 2025, 23:10
Ամերիկյան հեղինակավոր The Hollywood Reporter ամսագիրը հոդված է հրապարակել ռեժիսորներ Իննա Սահակյանի և Ռուբեն Ղազարյանի վավերագրական «Վերապրել Շեքսպիրին» ֆիլմի մասին։
Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել երեկ Ամստերդամի միջազգային վավերագրական ֆիլմերի հեղինակավոր փառատոնում (IDFA – International Documentary Film Festival Amsterdam), որը համարվում է աշխարհի առաջատար վավերագրական հարթակներից մեկը։