THE MUSE, powered by Jardins d’Arménie․ հայկական լյուքս բրենդները՝ Փարիզի նորաձևության շաբաթում

15 Մարտի 2026, 10:00

Մշակույթ

Փարիզի նորաձևության շաբաթվա (Paris Fashion Week) շրջանակում լեգենդար «Opéra Garnier»-ում կայացել է յուրահատուկ ցուցադրություն՝ «THE MUSE, powered by Jardins d’Arménie», որը խորհրդանշել է երկու հայկական լյուքս բրենդների՝ «THE MUSE Fashion»-ի և «Jardins d’Arménie»-ի ստեղծագործական համագործակցությունը։

Կանանց հագուստի նոր՝ 2026-2027 աշուն-ձմեռ հավաքածուն ներկայացվել է որպես ստեղծարար երկխոսություն «Jardins d’Arménie»-ի և «THE MUSE»-ի աշխարհների միջև, որտեղ միահյուսվում են բարձր նորաձևությունը, ինքնատիպ գործվածքների և ֆակտուրաների մշակույթն ու ապրելու արվեստը։