The New York Times-ը հրապարակել է «Ավրորայի լուսաբացը» անիմացիոն վավերագրական ֆիլմի գրախոսականը
14 Օգոստոսի 2023, 10:45
The New York Times-ը հրապարակել է «Ավրորայի Արշալույսը» անիմացիոն վավերագրական ֆիլմի գրախոսությունը:
Հեղինակի խոսքով՝ ֆիլմը պատմում է 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը վերապրած հայուհի Ավրորա Մարդիգանյանի սարսափելի պատմության մասին: Երբ սկսվել է կոտորածը, Ավրորան 14 տարեկան էր և ապրում էր Օսմանյան կայսրության մի փոքրիկ քաղաքում։
News.am-ի փոխանցմամբ՝ նրա խաղաղ կյանքը կործանվել է, երբ հորն ու եղբորը բռնել ու սպանել են թուրք զինվորները։ Ավրորան ստիպված էր մահվան երթով անցնել անապատով (ներկայիս Սիրիայի տարածքում)։ Նա վերապրել է երթի շաբաթները և դրան հաջորդած բռնության երկու տարիները:
Ավրորան ականատես է եղել աներևակայելի վայրագությունների՝ դիակներով լցված գետերի, կյանք աղերսող երեխաների, փրկվածների քարավանները թալանող ավազակների:
Ավրորային հաջողվել է փրկվել հայկական դիմադրության խմբերի օգնության շնորհիվ։ Բայց Ավրորայի ամենաանհավանական նվաճումն այն էր, որ նա կարողացել է արձանագրել իր հիշողությունները: Այս ֆիլմը պատմում է Ավրորայի մասին, քանի որ նա տեղափոխվել է Ամերիկա և նկարահանվել է 1919 թվականի «Հոգիների աճուրդ» համր ֆիլմում։
Նա երբեք չի դադարել կիսվել իր հիշողություններով, այդ թվում՝ տասնամյակներ անց արված հարցազրույցներում։
Օգտագործելով Ավրորայի թողած բազմաթիվ նյութերը՝ վավերագրական ֆիլմերի ռեժիսոր Իննա Սահակյանը մի ամբողջ պատմություն է ստեղծել կնոջ կյանքի մասին: