Տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը Հայաստանում հանդես կգա մամուլի ասուլիսով

21 Հունիսի 2023, 08:14

Հայեր

Երևան է ժամանում Հարություն Կիվիրյանը։ Նա «Ռոսկոսմոսի» ընդհանուր տիեզերական ուսուցման ծրագրի հաջող ավարտից հետո ստացել է տիեզերագնացի վկայական:

Հայաստանում ռուսական տունը այսօր՝ ժամը 15։00-ին, կազմակերպում է հանդիպում տիեզերագնացի հետ, որը կպատմի իր ճանապարհի, նպատակների և երազանքներն իրականություն դարձնելու մասին: Մամուլի ասուլիսը տեղի կունենա Ռուսական տան շենքում: Հարություն Կիվիրյանը կմասնակցի նաև բաց հանդիպում-քննարկմանը, որը տեղի կունենա հունիսի 22-ին՝ ժամը 20:30-ին, Մտքարան ակադեմիայում:

Հնարավոր է, որ Հարություն Կիվիրյանը դառնա Տիեզերքը նվաճած երկրորդ հայը ամերիկացի տիեզերագնաց Ջեյմս Բաղյանից հետո: Այս պահին տիեզերական թռիչքների փորձ Կիվիրյանը դեռ չունի։ Նախքան տիեզերագնացների ջոկատ ընդունվելը՝ նա աշխատել է որպես RKK Energy-ի 2-րդ կարգի փորձարկման ինժեներ:

2023 թվականին Կիվիրյանին շնորհվել է «տիեզերագնաց-փորձարկողի» որակավորում։