Տիգրան Ավանեսյանը գերազանցել է Լիոնել Մեսսիի նվաճումը՝ սահմանելով Ռուսաստանի ռեկորդ
05 Մայիսի 2025, 14:55
Պյատիգորսկ քաղաքի թիվ 6 մանկապատանեկան մարզադպրոցի սան Տիգրան Ավանեսյանը Ռուսաստանի ռեկորդ է սահմանել 7 տարեկան երեխաների շրջանում: Նա կարողացել է գնդակը խփել 472 անգամ, մինչդեռ արգենտինացի աշխարհահռչակ ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիի նվաճումը նույն տարիքում եղել է 300 անգամ:
Պյատիգորսկի «Մաշուկ-ԿՄՎ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Արթուր Սադիրովի նախաձեռնությամբ Տիգրանը հրավիրվել է մարզմանը, որտեղ նրան շնորհավորել են այս ռեկորդի կապակցությամբ:
Թիմի ֆուտբոլիստները նրա համար հատուկ ավանդական միջանցք են ստեղծել։