Տիգրան Ավանեսյանը գոլ է խփել Ռուսաստանի գավաթում
26 Սեպտեմբերի 2025, 16:00
Տուլայի «Արսենալ»-ը վստահորեն դուրս է եկել Ռուսաստանի գավաթի հաջորդ փուլ՝ Տարածաշրջանային ուղով։ Քառորդ եզրափակչում թիմը 3:0 հաշվով հաղթել է «Վոլնա»-ին։
Հաշիվը բացել է Ալեքսանդր Տրոշեչկինը, երկրորդ գոլը խփել է Տիգրան Ավանեսյանը, իսկ վերջնական արդյունքը ձևավորել է Կիրիլ Բոգդանեցը։
Հայաստանի հավաքականի 23-ամյա կիսապաշտպանի համար սա ընթացիկ մրցաշրջանում առաջին գոլն էր։ Նրա ակտիվում արդեն 10 խաղ կա։