Տիգրան Ավանեսյանը՝ Ռուսաստանի ֆուտբոլի սպորտի վարպետ
11 Մայիսի 2025, 17:16
Տուլայի «Արսենալ»-ի կիսապաշտպան Տիգրան Ավանեսյանը դարձել է Ռուսաստանի ֆուտբոլի սպորտի վարպետ: ՌԴ սպորտի նախարարության համապատասխան հրամանը հրապարակվել է գերատեսչության պաշտոնական կայքում:
Տիգրանին մարզական կոչում են շնորհել 2023-2024 թթ-ի մրցաշրջանում Ռուսաստանի գավաթի կիսաեզրափակիչ դուրս գալու համար։