Տիգրան Ավինյանն ընտրվել է Երևանի քաղաքապետ

10 Հոկտեմբերի 2023, 11:30

Քաղաքականություն

Երևանի ավագանու նիստում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը 32 կողմ, 5 դեմ, 0 ձեռնպահ ձայնով ընտրվել է Երևանի քաղաքապետ։

Հիշեցնենք, որ քաղաքապետի ընտրության օրակարգով նիստին մասնակցել են միայն ՔՊ-ի, «Հանրապետության», և «Հանրային ձայն» կուսակցությունների ավագանու անդամները, իսկ «Մայր Հայաստանի» և նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի «Ազգային առաջընթացի» ավագանու անդամները ներկա չէին նիստին: