Տիգրան Աղավելյանի ֆիլմը մրցանակ է ստացել միջազգային փառատոնում

12 Հոկտեմբերի 2024, 12:20

Մշակույթ

Պերմում հոկտեմբերի 3-5-ն անցկացված «ԼԱՄՊ» միջազգային կինոփառատոնում ներկայացվել են վավերագրական և խաղարկայինն կարճամետրաժ և լիամետրաժ ֆիլմեր, երաժշտական տեսահոլովակներ, անիմացիոն ֆիլմեր և սոցիալական գովազդ:

Միջազգային փառատոնում ներկայացվել է նաև հայ ռեժիսոր և սցենարիստ Տիգրան Աղավելյանի «Սուրհանդակ» կարճամետրաժ ֆիլմը, որն արժանացել է մրցանակի՝ «Իմփաքթ պատմության» և տղամարդու լավագույն դերակատարության համար։

Ֆիլմում սուրհանդակ Ազիզին գումար է պետք կնոջը փրկելու համար, ով հիվանդանոցում պայքարում է հիվանդության դեմ։ Ազիզը ստիպված է գործարք կնքել սատանայի հետ, որպեսզի գումար ստանա կնոջ բուժման համար:

Հիմա եթերում