Տիգրան Բարսեղյանի դուբլը հաղթանակ է բերել Սլովակիայի թիմին

04 Սեպտեմբերի 2023, 23:57

Սպորտ

Հայ ֆուտբոլիստ, Բրատիսլավայի «Սլովան» ակումբի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանն իր դուբլով Սլովակիայի առաջնությունում «Պոդբրեզովի» նկատմամբ հաղթանակ է բերել ֆուտբոլային թիմին:

Sportball24.com-ի փոխանցմամբ՝ 22-րդ րոպեին Տիգրանը բացել է խաղի հաշիվը, իսկ 94-րդ րոպեին 3։2 հաշվով հաղթանակ բերել իր թիմին։

Սլովակիայի առաջնության 6-րդ տուրի «Սլովան» — «Պոդբրեզովա» (3:2) խաղում Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը խաղադաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում:
Իր դուբլով Տիգրանն օգնել է Սլովակիային տանել կարևոր հաղթանակ: