Տիգրան Բարսեղյանի դուբլը հաղթանակ է պարգևել «Սլովան»-ին

15 Սեպտեմբերի 2024, 20:28

Սպորտ

Սլովակիայի առաջնության 7-րդ տուրի խաղում «Սլովան»-ը կամային հաղթանակ է տոնել «Դունայսկա»-ի հետ արտագնա խաղում։

Հանդիպումն ավարտվել է հյուրերի հաղթանակով՝ 2-1 հաշվով։

Սլովակիայի առաջնության գործող չեմպիոնններին հաղթանակ է պարգևել Տիգրան Բարսեղյանի դուբլը։ Նա աչքի է ընկել 56-րդ և 89-րդ (11 մ) րոպեներին։

Այս խաղից հետո «Սլովանը» 15 միավորով գլխավորում է առաջնության մրցաշարային աղյուսակը։