Տիգրան Բարսեղյանի դուբլը՝ «Սլովանի» կազմում

27 Հունիսի 2024, 17:45

Սպորտ

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը երկու գոլ է խփել Բրատիսլավայի «Սլովանի» կազմում։ Սլովակիայի չեմպիոնը պատրաստվում է 2024/25 մրցաշրջանին և ընկերական խաղում 5-1 հաշվով հաղթել է ավստրիական «Լինցին»։

Բարսեղյանը խփել է իր թիմի երկրորդ ու չորրորդ գոլերը։

«Սլովանը» հաջորդ ընկերական հանդիպումն անցկացնելու է հունիսի 29-ին ռումինական «Կլուժի» հետ։