«Սլովան»-ը հաղթել է «Ռուժոմբերոկ»-ին. Տիգրան Բարսեղյանը՝ գոլի հեղինակ

09 Փետրվարի 2025, 23:10

Սպորտ

Սլովակիայի չեմպիոն «Սլովան»-ը երկրի առաջնության 19-րդ տուրի արտագնա խաղում 5:1 հաշվով հաղթել է «Ռուժոմբերոկ»-ին:

Առաջնության ժամանակ իր խաղով աչքի է ընկել Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը, որը 84-րդ րոպեին խփել է «Սլովան»ի 5-րդ գոլը:

Այս հանդիպումից հետո «Սլովան»-ը 47 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: