Սլովակիայի «Կոշիցե» ֆուտբոլային ակումբը Սլովակիայի գավաթի քառորդ եզրափակչի տնային խաղում 0:1 հաշվով պարտվել է Բրատիսլավայի «Սլովան»-ին:
Գավաթային հանդիպման միակ գոլը խփել է «Սլովան»-ի և Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը՝ օգնելով իր թիմին դուրս գալ կիսաեզրափակիչ: