Տիգրան Բարսեղյանի գոլը՝ Սլովակիայի առաջնությունում. տեսանյութ

22 Ապրիլի 2024, 21:20

Սպորտ

Սլովակիայի առաջնության չեմպիոնական խմբի 6-րդ տուրում նորընծա չեմպիոն «Սլովանը» հյուրընկալվել է «Սպարտակ Տրնավային» եւ առավելության հասել 2:1 հաշվով։

Բրատիսլավայի թիմի առաջին գոլը 47-րդ րոպեին խփել է Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը՝ հավասարեցնելով հաշիվը։

«Սլովանը» 28 խաղից հետո ունի 70 միավոր։ «Սպարտակ Տրնավան» երկրորդն է՝ 51 միավոր։

«Սլովանը» նախորդ տուրում էր ապահովել չեմպիոնական տիտղոսը։