Տիգրան Բարսեղյանի շքեղ գոլային փոխանցումը` «Միտյուլանդ»-ի դեմ խաղում

22 Օգոստոսի 2024, 10:15

Սպորտ

Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման փլեյ-օֆֆի առաջին խաղում Բրատիսլավայի «Սլովանը» արտագնա ոչ-ոքի խաղաց դանիական «Միտյուլանդ»-ի հետ (1:1):

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը գրեթե ամբողջական հանդիպում անցկացրեց «Սլովանի» կազմում և հանդիպման 59-րդ րոպեին աչքի ընկավ գեղեցիկ գոլային փոխանցմամբ։

Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 28-ին, Երևանի ժամանակով 23։00-ին։