Սլովակիայի առաջնության 13-րդ տուրում Բրատիսլավայի «Սլովանը» արտագնա հաղթանակ տարավ «Պոդբրեժովայի» նկատմամբ (3։1)
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը հերթական գոլը խփեց Բրատիսլավան ներկայացնող ակումբի կազմում ձևակերպելով հանդիպման վերջնական հաշիվը՝ 3։1։