Տիգրան Բարսեղյանի շքեղ գոլը «Միլան»-ի դեմ խաղում
26 Նոյեմբերի 2024, 22:37
Չեմպիոնների լիգայի 2024/2025թթ․ խաղարկության Լիգայի փուլի 5-րդ մրցափուլում «Սլովան»-ը Բրատիսլավայի «Տեգելնե Պոլեում» ուժերն է չափում «Միլան»-ի հետ։
Հանդիպման 22-րդ րոպեին «Սլովան»-ի հայ հարձակվող Տիգրան Բարսեղյանը սեփական կիսադաշտից փայլուն արագություն զարգացնելուց հետո կարողացել է ավարտին հասցնել տանտերերի գրոհը և հավասարեցնել հաշիվը՝ դարձնելով 1:1:
Սա Բարսեղյանի առաջին գոլն էր Չեմպիոնների լիգայի շրջանակում։