Տիգրան Բարսեղյանի տրանսֆերային արժեքը հասել է 2 միլիոն եվրոյի

24 Դեկտեմբերի 2024, 09:30

Սպորտ

Transfermarket-ը «Սլովանի» հարձակվող Տիգրան Բարսեղյանի շուկայական արժեքը 1,2-ից հասցրել է 2 միլիոն եվրոյի (+300 հազար): 31 տարեկանում նա գործնականում կրկնապատկել է իր արժեքը։

Հայ ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը ծնվել է 1993 թվականի սեպտեմբերի 22-ին Երևանում։ Իր կարիերայի ընթացքում հանդես է եկել «Բանանց», «Գանձասար», «Միկա», «Վարդար», «Կայսար» և «Աստանա» ակումբներում։ 2016 թվականի մարտի 25-ին նա իր նորամուտը նշել է Հայաստանի ազգային հավաքականի կազմում Բելառուսի հավաքականի հետ ընկերական խաղում։