Տիգրան Բարսեղյանը ճանաչվել է լավագույն ֆուտբոլիստ

22 Մայիսի 2024, 08:50

Հայեր | Սպորտ

Սլովակիայի «Սլովան» ակումբի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը, ով դարձել է մրցաշրջանի լավագույն ռմբարկու և լավագույն օգնական, ճանաչվել է մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ: «Սլովան» ֆուտբոլային ակումբը, որտեղ հանդես է գալիս Տիգրան Բարսեղյանը, դարձել է Սլովակիայի չեմպիոն:

Մրցաշրջանի ավարտից հետո տեղի է ունեցել ֆուտբոլիստների անհատական մրցանակների հանձնման արարողությունը: Տիգրան Բարսեղյանը ստացել է լիգայի լավագույն ռմբարկուի մրցանակը, ինչպես նաև ընդգրկվել է մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում:

Տիգրան Բարսեղյանը 23/24 մրցաշրջանում դարձել է առաջնության լավագույն ռմբարկու (13 գնդակ), առաջնության լավագույն օգնական (11 գոլային փոխանցում) և գոլ + փոխանցում համակարգով ամենաարդյունավետ խաղացող: Նա ընդգրկված է նաև մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում և ճանաչվել Է ԱՊԼ-ի լավագույն ֆուտբոլիստ: