Տիգրան Բարսեղյանը դարձել է Սլովակիայում նոր մրցաշրջանի առաջին գոլի հեղինակը
28 Հուլիսի 2024, 16:30
Սլովակիայի առաջնության առաջին տուրում «Սլովանը» 4:1 հաշվով հաղթել է «Կոմարնոյին»: Այդ խաղում առաջին գոլի հեղինակը հայ ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանն է: Այս գոլը նաև նոր մրցաշրջանի առաջին գոլն է Սլովակիայում:
Բարսեղյանը հանդիպման հաշիվը բացել է 5-րդ րոպեին՝ 11 մետրանոցից կատարած հարվածով։ Եվս մեկական գոլ խփել են արչելին, Մաքը և Ստրելեցը։
Տիգրանն այդ խաղում խաղացել է 65 րոպե և SofaScore-ից ստացել 7,4 գնահատական։