Տիգրան Բարսեղյանը դուբլի հեղինակ է դարձել «Ժիլինա»-ի դեմ խաղում

14 Սեպտեմբերի 2025, 13:24

Սպորտ

Բրատիսլավայի «Սլովան» ՖԱ-ն Սլովակիայի առաջնության 7-րդ տուրում ոչ ոքի է խաղացել «Ժիլինա»-ի դեմ խաղում։ Հանդիպումն ավարտվել է 3: 3 հաշվով։ Այս մասին գրում է sportaran.сom-ը։

Առաջին խաղակեսից հետո տանտերերը հաղթում էին 3:1 հաշվով, սակայն գործող չեմպիոններին հաջողվել է փրկել հանդիպումը: 88-րդ րոպեին «Սլովան»-ը հավասարեցրել է հաշիվը:

«Սլովան»-ի կազմում դուբլի հեղինակ է դարձել Հայաստանի հավաքականի ավագ Տիգրան Բարսեղյանը: Առաջին խաղակեսում նա իրացրել է 11 մետրանոցը, իսկ 59-րդ րոպեին հաշիվը դարձրել է 3:2: Վճռորոշ գնդակը 88-րդ րոպեին խփել է ուկրաինացի Նիկոլայ Կուխարևիչը:

Հիմա եթերում