Տիգրան Բարսեղյանը գոլային փոխանցում է կատարել «Սպարտակ»-ի դեմ խաղում
03 Ապրիլի 2025, 11:56
Հայաստանի հավաքականի և «Սլովան»-ի հարձակվող Տիգրան Բարսեղյանը «Սպարտակ»-ի դեմ խաղում գոլային փոխանցում է կատարել «Սլովան»-ի հաղթական գոլի համար: Սա Սլովակիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի առաջին խաղն էր: Հանդիպումն ավարտվել է 2:1 հաշվով:
Սլովակիայի գավաթի խաղարկությունում Բարսեղյանը դարձել է 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ, իսկ առաջնությունում՝ 17 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: