Տիգրան Բարսեղյանը գոլային փոխանցում է կատարել «Սպարտակ Տրնավա»-ի դեմ խաղում

19 Հոկտեմբերի 2025, 12:15

Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Տիգրան Բարսեղյանն արդյունավետ փոխանցում է կատարել Սլովակիայի առաջնության 11-րդ տուրի խաղում, որտեղ Բրատիսլավայի «Սլովան»-ը 2:0 հաշվով հաղթել է «Սպարտակ Տրնավա»-ին։ Այս մասին գրում է sportaran-ը:

Բարսեղյանն օգնել է Սանդրո Կրուզին, ով առաջին խաղակեսում բացել է հաշիվը։ Հայաստանի հավաքականի կազմում Իռլանդիայի դեմ անհաջող ելույթից և ստացած հեռացումից հետո Տիգրանը որակյալ և ամբողջական հանդիպում անցկացրել է ակումբի կազմում: SofaScore-ի տվյալներով՝ նրա գնահատականը 7,3 է:

Հիմա եթերում