Տիգրան Բարսեղյանը՝ գոլի և գոլային փոխանցման հեղինակ «Պոդբրեզովա»-ի դեմ խաղում

03 Օգոստոսի 2025, 16:28

Սպորտ

Սլովակիայի լիգայի երկրորդ տուրում գործող չեմպիոն «Սլովան»-ը 4: 1 հաշվով ջախջախել է «Պոդբրեզովա»-ին։ Այս մասին գրում է sportaran.сom-ը։

Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանն այդ խաղում աչքի է ընկել գոլով և արդյունավետ փոխանցումով:

Բարսեղյանի փոխանցումից հետո հանդիպման հաշիվը բացել է Դավիթ Ստրելեցը։ Իսկ 45-րդ րոպեին Տիգրանն ինքն է խփել՝ իրացնելով 11 մետրանոցը։