Տիգրան Բարսեղյանը գոլի հեղինակ է դարձել

31 Հուլիսի 2024, 17:38

Սպորտ

Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը «Սլովանի» կազմում դիտարժան գոլի հեղինակ է դարձել սլովենական «Ցելյեի» հետ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում, գրում է sportball24.com-ը:

«Սլովանը» 5:0 հաշվով հաղթել է մրցակցին և ընդհանուր 6:1 հաշվով դուրս եկել որակավորման երրորդ փուլ, որտեղ կխաղա կիպրական «ԱՊՕԵԼ» ակումբի հետ:

Բարսեղյանը խաղադաշտ է մտել երկրորդ խաղակեսում:

Հիմա եթերում