Տիգրան Բարսեղյանը լավագույն գոլի համար ստացել է 5000 եվրո

29 Հոկտեմբերի 2025, 20:00

Սպորտ

«Սլովան»-ի 32-ամյա կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը «Դունայսկա Ստրեդայի» դեմ 8-րդ տուրի հանդիպման 10-րդ րոպեին բացել էր խաղի հաշիվը։ Նրա գոլը լավագույնն է ճանաչվել Սլովակիայի առաջնությունում։

12-րդ տուրում ««Տատրան Պրեշով»-ի դեմ խաղից առաջ Բարսեղյանին մրցանակ է հանձնել Սլովակիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոբերտ Վիտտեկը։