Տիգրան Ձիթողցյանի կտավները ներկայացվել են ART MIAMI 2025 ցուցահանդեսում
07 Դեկտեմբերի 2025, 20:30
Դեկտեմբերի 2-ից 7-ը Մայամիում (ԱՄՆ) Sponder Gallery-ում անցկացվել է ART MIAMI 2025 ժամանակակից արվեստի միջազգային ցուցահանդեսը: Ցուցանմուշների թվում են հայ-ամերիկյան նկարիչ Տիգրան Ձիթողցյանի աշխատանքները:
Կազմակերպիչները նրա կտավներն անվանում են «իր սերնդի առաջատար նկարիչներից մեկի խորհրդանշական գործեր» և «թվային դարաշրջանում թաքցնելու և բացահայտելու ինքնության, ընկալման և հակասության ապշեցուցիչ արտացոլում»:
Տիգրան Ձիթողցյանը հայտնի է դարձել իր դիմանկարներով։ Պատրանքային իրականությանը նվիրված այս պատկերները վարպետին համաշխարհային ճանաչում են բերել և նրա անունը դարձրել ժամանակակից արվեստի ամենանշանավորներից մեկը: