Տիգրան Գևորգյանը՝ Փոթիի շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
26 Հուլիսի 2024, 09:12
Վրաստանի Փոթի քաղաքում ավարտվել է «17th Poti International Chess Festival Nana Aleksandria Cup» շախմատի միջազգային մրցաշարը, որն անցկացվել է տարբեր վարկանիշային և տարիքային խմբերով:
Դ խմբում մրցաշարի հաղթող է դարձել Տիգրան Գևորգյանը, որը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, իսկ մինչև 8 տարեկան պատանիների խմբում հաղթող է դարձել Մանվել Վարդանյանը, որը 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր: