Տիգրան Համասյան. ջազի ապագա աստղը

18 Հուլիսի 2023, 08:32

Մշակույթ

Ջազի ապագա աստղ Տիգրան Համասյանը ծնվել է 1987 թվականին Գյումրիում։ Տիգրանը մանկուց սիրել է երաժշտությունը: Երաժշտական ​​գործիքները Տիգրանին ավելի շատ էին հետաքրքրում, քան խաղալիքները։ Արդեն յոթ տարեկանում ամեն օր ջազ երաժշտություն լսելը դարձավ նրա սիրելի զբաղմունքը։

Հետագայում Տիգրանը ծնողների հետ տեղափոխվեց Երևան և հնարավորություն ունեցավ զբաղվել երաժշտությամբ։ Տարեցտարի ավելի ու ավելի էր զարգանում երաժշտի տաղանդը, ջազային ցանկությունն ու կարողությունը։

Համասյանը ընդունվել է երաժշտական ​​դպրոց։ Փառատոններից մեկում ֆրանսիացի ջազ դաշնակահար Ստեփան Քոչոյանն այնքան գոհ է եղել Տիգրանի ելույթից, որ հաջորդ տարի նրան հրավիրել է Ֆրանսիա՝ համերգների մասնակցելու։ Ֆրանսիայում նա մեծ հաջողությունների է հասնում ու արժանանանում է հանդիսատեսի ուշադրությանը։

Համասյանը դարձել է Փարիզի, Մոսկվայի և Մոնակոյի միջազգային մրցույթների հաղթող։ Համասյանի երաժշտության մեջ կարելի է լսել բազմաթիվ տարբեր ոճեր՝ բարոկկո պարերից մինչև հիփ-հոփ, ինչպես նաև հայկական մեղեդիներ: