Տիգրան Համասյանը ելույթ կունենա PRAGUE SOUNDS միջազգային փառատոնին
PRAGUE SOUNDS միջազգային փառատոնի նոյեմբերի 20-ին կայանալիք փակման համերգը վստահվել է աշխարհահռչակ հայ երաժիշտ Տիգրան Համասյանին: Այս մասին «ՕՐԵՐ» ամսագրի գլխավոր խմբագրի հետ զրույցում ասել է Պրահայի PRAGUE SOUNDS երաժշտական միջազգային փառատոնի ծրագրերի ղեկավար Գայ Բորգը։
Խոսելով երաժշտի մասին՝ Գայ Բորգը նշել է․
«Տիգրանն այս տարվա ծրագրի կարևոր իրադարձություններից մեկն է և ելույթ կունենա փառատոնի փակման համերգին մենահամերգով՝ Պրահայի գեղեցիկ Rudolfinum համերգասրահում: Նա եզակի տեսլականով հետաքրքրքիր արտիստ է, որը ոչ միայն տեխնիկապես հմուտ է, այլ նաև երաժշտության բացահայտող, որը ջազ է բերում արտաքին տարբեր տարրեր՝ լինի դա էլեկտրոնիկան, թե հայկական ավանդական երաժշտության գեղեցիկ ձևերը: Մենք անհամբեր սպասում ենք նրա համերգին»։