Տիգրան Համասյանը գարնանը մեծ շրջագայության կմեկնի Հյուսիսային Ամերիկա

16 Մարտի 2024, 16:30

Մշակույթ

Հայ ջազ դաշնակահար և կոմպոզիտոր, բազմաթիվ երաժշտական փառատոների և մրցույթների մրցանակակիր Տիգրան Համասյանը գարնանը մեծ շրջագայության կմեկնի Հյուսիսային Ամերիկա:

Համասյանը համերգով հանդես կգա Բոստոնում (15.03), Չիկագոյում (17.03), Նյու Յորքում (19.03), Օտտավայում (20.03), Լոս Անջելեսում (23.03), Օքլենդում (24.03), Ֆրեզնոյում (25.03), Բոուլդերում (27.03), Արդմորում (28.03):