Տիգրան Համասյանը համերգներով հանդես կգա Սյունիքում

19 Մարտի 2024, 14:15

Մշակույթ

Դաշնակահար, կոմպոզիտոր, բազմաթիվ երաժշտական փառատոների և մրցույթների մրցանակակիր Տիգրան Համասյանն ապրիլին անվճար համերգներով հանդես կգա Սյունիքի մարզում։

«Ապրիլի 21-ին մենք բարձրանալու ենք դեպի գերագույնը, կգնանք Խուստուփ, որ զարթնենք թմբիրից ու այդ զարթոնքը տարածենք ողջ Հայաստանով»,- ասել է երաժիշտը։

Առաջին համերգը տեղի կունենա ապրիլի 21-ին բաց երկնքի տակ՝ Վաչագան գյուղի մոտ գտնվող Փսկու Խութ բլրի լանջին, երկրորդը՝ ապրիլի 22-ին Շվանիձորում։