Տիգրան Համբարձումյանը՝ շախմատի Եվրոպայի փոխչեմպիոն
01 Սեպտեմբերի 2024, 14:00
Տիգրան Համբարձումյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 12 տարեկան պատանիների մրցաշարի փոխչեմպիոն:
Հայաստանի շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ Տիգրանը 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր և կիսել 1-3-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշներով Տիգրանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը։
«Շնորհավորում ենք Տիգրանին արծաթե մեդալ նվաճելու կապակցությամբ՝ մաղթելով նորանոր հաղթանակներ»,- ասվում է ֆեդերացիայի հաղորդագրության մեջ: