Տիգրան Համբարձումյանը՝ Շախմատի Եվրոպայի առաջնության հաղթող

04 Նոյեմբերի 2025, 10:45

Սպորտ

Շախմատի Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնության շրջանակում կայացած կայծակնային շախմատի մրցաշարում Հայաստանի շախմատի ակադեմիայի սան Տիգրան Համբարձումյանը փայլուն հաղթանակ է տարել։

Մրցաշարին մասնակցել է 288 շախմատիստր 40 երկրից, որտեղ 13-ամյա Տիգրանը դարձել է մրցաշարի հաղթող՝ վաստակելով 9 հնարավորից 8 միավոր:

Հիմա եթերում