Տիգրան Կիրակոսյանը՝ «Կինոկամպուս-երեխաներ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթի հաղթող
Երիտասարդ հայ ռեժիսոր Տիգրան Կիրակոսյանն արժանացել է լավագույն ռեժիսուրայի մրցանակին «Կինոկամպուս-երեխաներ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում, որն անցկացվել է «Хрустальный ИсточникЪ» մանկական կինոյի 3-րդ միջազգային փառատոնի շրջանակներում:
Նրա աշխատանքը՝ «Սիրո ուժը» ֆիլմը, որը ստեղծվել է «Հայաստանի գույները» ստեղծագործական թիմի կազմում, գերել է ժյուրիին իր անկեղծությամբ, գեղարվեստական ոճով և խորը իմաստով:
Փառատոնը, որը կազմակերպվել է Ռուսաստանի վաստակավոր արտիստ Էվկլիդ Կյուրձիդիսի ղեկավարությամբ, իսկական հարթակ է դարձել ամբողջ աշխարհի երիտասարդ տաղանդների համար:
Մրցութային ծրագիրն ընդգրկել է արդիական թեմաներ և տարբեր ժանրեր, որտեղ երիտասարդ հեղինակների ֆիլմերը իրենց մակարդակով չէին զիջում պրոֆեսիոնալների աշխատանքներին: