Տիգրան Պետրոսյանի 95-ամյակին նվիրված շախմատի փառատոն՝ Սանկտ Պետերբուրգում և Կրասնոդարում
15 Հունիսի 2024, 17:12
2024թ. հունիսի 16-ին Լենինգրադի մարզի Վոլխով քաղաքում տեղի կունենա շախմատի փառատոն՝ նվիրված աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի (1929թ. հունիսի 17 – 1984թ. օգոստոսի 13) 95-ամյակին:
Մրցաշարը կանցկացվի պալատական դահլիճում՝ «Ժելեզնոդորժնիկ» մշակույթի տանը:
Փառատոնի շրջանակներում տեղի կունենա վարկանիշի հաշվարկով երեք մրցաշար՝
«А»-1500 և ավելի արագ շախմատի ռուսական վարկանիշ ունեցողների համար,
«B»-1200-1499 և արագ շախմատի ռուսական վարկանիշ ունեցողների համար,
«C»-1000-1199 և արագ շախմատի ռուսական վարկանիշ ունեցողների համար։