Տիգրան Քեոսայան․ Կինոյի և հեռուստատեսության ռուս և հայ դերասանը

04 Հունվարի 2024, 23:58

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Կինոյի և հեռուստատեսության ռուս և հայ դերասան, կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Տիգրան Քեոսայանն այսօր նշում է ծննդյան տարեդարձը: Նա դարձավ 58 տարեկան։

Տիգրան Քեոսայանը ծնվել է Ռուսաստանի սրտում՝ Մոսկվայում, հայկական ընտանիքում։

Քանի որ Քեոսայանի հայրը հայտնի ռեժիսոր է եղել, իսկ մայրը՝ հայ կինոդերասանուհի, զարմանալի չէ, որ Տիգրանին հետաքրքրել է դերասանական արհեստը։

Դեռ 80-ականների սկզբին՝ դպրոցից հետո, նա հստակ գիտեր, թե որ մասնագիտության հետ է կապելու իր կյանքը։ Տիգրանը հոր նման ցանկացել է ռեժիսոր դառնալ։ Այնուամենայնիվ, միանգամից չհաջողվեց մտնել նրա երազանքի համալսարան՝ Ս. Ա. Գերասիմովի անվան Կինեմատոգրաֆիայի համառուսաստանյան պետական համալսարան:

1990-ականներին Քեոսայանը ընկեր Ֆյոդոր Բոնդարչուկի հետ սկսել է զբաղվել տեսահոլովակների և գովազդային հոլովակների նկարահանմամբ։ Քեոսայանն ու Բոնդարչուկը տեսահոլովակներ են նկարահանել այնպիսի հայտնի ռուս արտիստների համար, ինչպիսիք են Իրինա Ալեգրովան, Լեոնիդ Ագուտինը, Միխայիլ Շուֆուտինսկին, Իգոր Սարուխանովը, Նատալյա Վետլիցկայան և այլք:

Ահա այդ ժամանակից ի վեր Տիգրանը հայտնի դարձավ և ձեռք բերեց հանդիսատեսի համաժողովրդական սերն ու ճանաչումը։ Կարծես թե չկա մեկը, ով չիմանա, թե ով է Տիգրան Քեոսայանը։

Որպես հաղորդավար Տիգրանը սկսել է աշխատել 2007 թվականից։

Տիգրանը ջերմ է խոսում Հայաստանի մասին՝ հիշելով իր խորհրդային մանկությունը, իր պատմական հայրենիքում անցկացրած օրերը։

Ավելին, նրա բոլոր երեխաները գրավոր և բանավոր հայերեն գիտեն, քանի որ Քեոսայանը կարծում է, որ դա շատ է պետք իր երեխաներին։