Տիգրան Քեոսայանի հրաժեշտի արարողությունը՝ սեպտեմբերի 28-ին, Օլիմպիական պողոտայի հայկական եկեղեցում
27 Սեպտեմբերի 2025, 14:28
«Ռոսիա սեգոդնյա» միջազգային մեդիա խմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է ամուսնու՝ ռեժիսոր Տիգրան Քեոսայանի հուղարկավորության ամսաթիվը և վայրը։
Նա իր տելեգրամյան էջում գրել է․
«Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են հրաժեշտ տալ Տիգրան Քեոսայանին, կիրակի օրը ժամը 15:00-ին կարող են գալ Օլիմպիական պողոտայի հայկական եկեղեցի։
Նրանք, ովքեր անձամբ չեն ճանաչել Տիգրանին և, այնուամենայնիվ, սիրում են նրան և կցանկանային հրաժեշտ տալ, կարող են դա անել կիրակի օրը ժամը 15:00-ից Օլիմպիական պողոտայի հայկական եկեղեցում։ Խնդրում եմ ըմբռնումով մոտենալ անվտանգության միջոցառումներին։ Շնորհակալություն, որ աղոթել եք, սիրել եք նրան և սիրում եք»։
Հիշեցնենք, որ Տիգրան Քեոսայանը մահացել է սեպտեմբերի 26-ին։ Նա գրեթե 9 ամիս կոմայի մեջ էր։