Տիգրան Քեոսայանի «Պյոտր Սեմյոնիչի յոթ օրը» ֆիլմը վարձույթում կհայտնվի օգոստոսի 21-ին

12 Հուլիսի 2025, 00:00

Մշակույթ

Օգոստոսի 21-ից էկրաններ կբարձրանա Տիգրան Քեոսայանի նոր աշխատանքը՝ «Պյոտր Սեմյոնիչի յոթ օրը»։ Ֆիլմը նկարահանվել է նախքան ռեժիսորի՝ ծանր հիվանդանալն ու կոմայի մեջ ընկնելը։ Սցենարի հիմքում Մարգարիտա Սիմոնյանի՝ «Հորձանուտ» ժողովածուից պատմվածքն է։

Գլխավոր հերոսն Ադլերի 70-ամյա բնակիչ Պյոտր Սեմյոնիչը, տագնապալի լուր է ստանում. նրա մոտ թոքերի սարկոմայի կասկած կա։ Ախտորոշման հստակեցումը՝ մեկ շաբաթ անց, և այդ ամբողջ ընթացքում նա ապրում է սպասման մեջ՝ խորասուզվելով հիշողությունների մեջ և հետևելով ներկային։