Տիգրան Քեոսայանի «Պյոտր Սեմյոնիչի յոթ օրը» ֆիլմը լայն վարձույթ է դուրս եկել
23 Օգոստոսի 2025, 10:50
Ռուսաստանաբնակ հայազգի ռեժիսոր, Ռուսաստանի պրոդյուսերների գիլդիայի անդամ Տիգրան Քեոսայանի «Պյոտր Սեմյոնիչի յոթ օրը» ֆիլմը, որը նկարահանվել է «Ռոսիա սեգոդնյա» միջազգային տեղեկատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի «Հորձանուտ» պատմվածքի մոտիվներով, լայն վարձույթ է դուրս եկել։
Մարգարիտա Սիմոնյանը նշել է, որ ամուսինը՝ Տիգրան Քեոսայանը, շատ է սիրել այս պատմվածքը և ցանկացել է դրա հիման վրա ֆիլմ նկարահանել, որպեսզի փոխանցի իր սիրելի «ադլերյան մթնոլորտը»։
Գլխավոր հերոսն Ադլերի 70-ամյա բնակիչ Պյոտր Սեմյոնիչն է, ով տագնապալի լուր է ստանում. նրա մոտ ախտորոշվել է թոքերի սարկոմա։ Նա հույս ունի, որ այս ախտորոշումը մեկ շաբաթ անց կհերքվի Մոսկվայի բժշկի կողմից, և այդ ամբողջ ընթացքում նա ապրում է սպասման մեջ՝ խորասուզվելով հիշողությունների մեջ։
Ֆիլմի գործողությունները ծավալվում են Կրասնոդարի երկրամասում։