Տիգրան Քեոսայանի «Պյոտր Սեմյոնովիչի յոթ օրը» ֆիլմի պրեմիերան կկայանա 2025 թվականի սկզբին
11 Նոյեմբերի 2024, 12:55
Հայազգի հայտնի ռուս կինոռեժիսոր, կինոյի և հեռուստատեսության դերասան Տիգրան Քեոսայանը Սոչիում՝ «Գիտելիք. Առաջինը» դաշնային կրթական մարաթոնում, հույս է հայտնել, որ իր «Պյոտր Սեմյոնովիչի յոթ օրը» ֆիլմի պրեմիերան կկայանա 2025 թվականի սկզբին։
Ֆիլմի սցենարը գրվել է ռուս լրագրող, մեդիամենեջեր, RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի պատմվածքի հիման վրա։
Ֆիլմի նկարահանումներին մասնակցել են դերասանուհիներ Օլեսյա Ժելեզնյակը և Լաուրա Քեոսայանը: Զանգվածային տեսարաններում ներգրավել են Սոչիի և Սիրիուսի բնակիչներին։
Մարաթոնը մեկնարկել է նոյեմբերի 4-ին՝ Ազգային միասնության օրը։