Տիգրան Քեոսայանն արժանացել Է ՌԴ արվեստի վաստակավոր գործչի կոչման

11 Դեկտեմբերի 2024, 12:48

Հայեր

Ռուսաստանի մշակույթի նախարարության կոլեգիայի մեծ դահլիճում տեղի է ունեցել մշակույթի և արվեստի գործիչների պարգևատրման արարողությունը:

Նախարար Օլգա Լյուբիմովան պետական պարգևներ է հանձնել 26 արվեստագետի։ Պարգևատրվածների թվում է նաև ռուսաստանաբնակ հայազգի ռեժիսոր, Ռուսաստանի պրոդյուսերների գիլդիայի անդամ Տիգրան Քեոսայանն, ով այս աշնանը դարձել է նաև «Եվրասիա» միջազգային կինոփառատոնի նախագահ:

Տիգրան Քեոսայանը ռեժիսորի իր կարիերան սկսել է 1992 թվականից, նկարահանել է շուրջ 20 ֆիլմ: