Տիգրան Ռաշմաջյանը՝ Ռուսաստանի շոտոկանի առաջնության հաղթող

08 Հունիսի 2024, 10:00

Սպորտ

Ռուսաստանի Վիդնոյե քաղաքում մայիսի վերջին կայացել է շոտոկանի Ռուսաստանի առաջնությունը։
Արևելյան մարտարվեստի մրցումներին մասնակցել է 900 մարդ ՌԴ 36 մարզից:

Գոտեմարտերի արդյունքներով աստրախանցի Տիգրան Ռաշմաջյանը նվաճել է ոսկե մեդալ:

Մրցումներն ընտրական փուլ են դարձել աշխարհի առաջնությունից առաջ, որը տեղի կունենա հոկտեմբերին Ճապոնիայում: