Տիգրանաշենի կամ «մյուս անկլավների» հանձնումը նշանակում է վերջնականապես քանդել պետությունը․ Բագրատ Սրբազան

27 Հուլիսի 2024, 15:00

Քաղաքականություն

Մեր երկրում տեղի է ունենում հայրենահանձնման գործընթաց, որը կատարվում է թշնամու պարտադրանքով։ Այս մասին Վայքում լրագրողների հետ զրույցում ասել է Բագրատ Սրբազանը։

«Տիգրանաշենի, կամ իրենց լեզվով կոչված մյուս անկլավների, հանձնումը նշանակում է վերջնականապես քանդել մեր պետությունը»,- նշել է Սրբազանը։

Սրբազանի խոսքով՝ հատուկ հրահանգ է տրվել, որ մարզերում մեծ ծավալի խրախճանքներ կազմակերպեն, որպեսզի մարդկանց բթացնեն։

«Նեռն ուզում է իրեն համապատասխան բնակավայր, նեռի տեղը դժոխքն է։ Ամբողջն ուզում է վերածել դժոխքի, որովհետև իրեն լավ է զգալու։

Մեր երկիրը Կառավարություն չունի, ասելիք չունի ո՛չ միջազգային ասպարեզում, ո՛չ էլ ներքին կյանքում, ամբողջն իմիտացիա է։ Հատուկ հրահանգ են տվել, որ մարզերում մեծ ծավալի խրախճանքներ կազմակերպեն, որպեսզի մարդկանց բթացնեն, ուրախության պատրանք ցույց տան։ Հաջորդ օրն այդ մարդիկ նորից առընչվելու են նույն աղետի հետ, որի մեջ ապրում ենք, թե՛ աղքատության, թե՛ հայրենահանձնման իմաստով»,- ընդգծել է Սրբազանը։

Հիմա եթերում