Տիկի՛ն Հակոբյան, հույս չունենա՛ք, որ արցախցիները դառնալու են փախստական․ Ռուբեն Վարդանյան
19 Հուլիսի 2023, 00:02
Հասարակական-քաղաքական գործիչ, Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատի համակարգող Ռուբեն Վարդանյանը չի կարծում, թե Արցախի ապաշրջափակման դեպքում հնարավոր է՝ մարդիկ զանգվածաբար արտագաղթեն Արցախից։ Alpha News-ի ուղիղ եթերում նա հայտարարել է, որ ՀՀ վարչապետի տիկնոջ ցանկությունը չի իրականանալու։
Անդրադառնալով անվտանգության նկատառումներից ելնելով Արցախից հնարավոր արտագաղթի ռիսկերի վերաբերյալ հարցին, Վարդանյանը, նախ շեշտել է․ «Վստահ եմ, որ եթե մեր ներսում լինի միասնություն, կամք, ոգի ու մենք աշխարհին հստակ ցույց տանք, որ մինչեւ վերջ պայքարելու ենք, շատ մարդիկ, որոնք հիմա մտածում են դուրս գալու մասին, մնալու են Արցախում»։
Նրա խոսքով՝ հասկանալի է, որ տարբեր իրավիճակներում մարդիկ կարող են տարբեր որոշումներ կայացնել, բայց արցախցիների մեծամասնությունը ապրելու հնարավորություն տեսնում է միայն Արցախում, եւ ոչ թե այլ վայրում։
«Այդ որոշումը՝ նորից դառնալ փախստական, որը ցույց տվեց Հայաստանի վարչապետի կինը՝ բոլորիս ցույց տալով Էյնշտեյնի գիրքը, չի՛ իրականանալու։ Հույս չունենա՛ք, տիկի՛ն Հակոբյան, թե Ձեր ուզածը, որ արցախցիները դառնալու են փախստական, իրականանալու է։ Մենք փախստական չե՛նք դառնալու, մենք ապրելո՛ւ ենք մեր հողի վրա»,- շեշտել է Ռուբեն Վարդանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։