Տիկնիզյանի դուբլը նպաստել է «Լոկոմոտիվ»-ի հաղթանակին

24 Փետրվարի 2024, 23:25

Սպորտ

Արաբական Միացյալ Էմիրություններում Մոսկվայի «Լոկոմոտիվ» ՖԱ-ն ընկերական խաղում մրցել է «Ռոստովի» հետ և կամային հաղթանակ տարել 3:1 հաշվով։

«Լոկոմոտիվ»-ը երեք գոլերը խփել է 8 րոպեում։

Դուբլի հեղինակ է դարձել Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը։

Հաջորդ հանդիպումը «Լոկոմոտիվը»-ը կանցկացնի մարտի 3-ին՝ մրցելով «Դինամո»-ի հետ։