Տիկնիզյանի գոլը հաղթանակ պարգևեց «Լոկոմոտիվ»-ին ԲԿՄԱ-ի հետ խաղում

19 Օգոստոսի 2024, 11:50

Սպորտ

ՌՊԼ 5-րդ տուրում «Լոկոմոտիվը» հյուրընկալվել էր ԲԿՄԱ-ին և նվազագույն հաշվով հաղթանակ տարավ։

Հանդիպման միակ գոլի հեղինակը եղել է Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Նաիր Տիկնիզյանը խաղի հիմնական ժամանակի վերջին րոպեին։

Նա պահեստայինների նստարանին էր սկսել խաղը՝ դաշտ դուրս գալով 77-րդ րոպեին։

Այս խաղից հետո «Լոկոմոտիվը» 3-րդ տեղում է։